ԱՄՆ-ն ցանկանում է վերջնականապես Հայաստանին վերակողմնորոշել դեպի զարգացման արևմտամետ կուրս՝ Ուկրաինայում և Մոլդովայում փորձարկված սխեմաներով։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը։
«Ամերիկյան Պետդեպարտամենտը նկատելիորեն արագացրել է Հայաստանում արևմտամետ քաղաքացիական հասարակության կառույցների գործունեությունը խթանող մի շարք միջոցառումների աշխատանքները։ Նահանգներում կարևոր են համարում հայկական քաղաքական վերնախավի վրա «ուղղորդող ազդեցության» ամրապնդումը, որպեսզի խրախուսեն Հայաստանին՝ չնայած անխուսափելի դժվարություններին, արագացնել վերջնական վերակողմնորոշման գործընթացը դեպի արևմտամետ զարգացման ձևաչափ:
Վաշինգտոնը մտադիր է իրականացնել երկարաժամկետ տեղեկատվա-քարոզչական արշավ, որը նախատեսում է այդ թվում նաև Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի հետ Երևանի համագործակցության վարկաբեկում, նյութերի տարածում մեր երկիր վաստակի համար եկած հայ քաղաքացիների «ճնշումների» մասին»,- նշում է ՌԴ ԱՀԾ-ն։
Ըստ կառույցի հայտարարության՝ «Վաշինգտոնը համառորեն Հայաստանին մղում է դեպի ազգային «ինքնասպանություն»։