Վաշինգտոնում Թրամփի ուղղաթիռի վրա լազերային լապտեր են պահել, հայտնում է NBC-ն:
ԱՄՆ գաղտնի ծառայության աշխատակիցները ձերբակալել են մի տղամարդու, որը լազերային լապտերն ուղղել էր Marine One ուղղաթիռի վրա: Ձերբակալվածի գործողությունները լուրջ վտանգ են ստեղծել օդաչուի համար:
Ձերբակալվածի գործողությունները լուրջ վտանգ են ստեղծել օդաչուի համար՝ հանկարծակի կուրության և ապակողմնորոշման, ինչը կարող էր հանգեցնել օդում բախման։
Ձերբակալվածը նույնականացվել է որպես Ջեյքոբ Սամուել Վինկլեր, որի մոտ խուզարկության ժամանակ հայտնաբերվել է դանակ։ Հարցաքննության ժամանակ նա պնդել է, որ տեղյակ չի եղել ինքնաթիռների վրա լազերային լապտերներ ուղղելու արգելքի մասին և, իբր, պարբերաբար օգտագործում է դրանք ճանապարհային նշանները ցույց տալու համար։ Նրան սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում և 250,000 դոլար տուգանք։



