Վաշինգտոնում եռակողմ հանդիպմանն ընդառաջ Արարա...

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում ՀՀ վարչապետի, ԱՄՆ և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպմանն ընդառաջ, գրառում է կատարել Ֆեյսբուքում։

«Հայաստանի Հանրապետության համար։  Ներկայի ու ապագայի համար։ Ձե'ր համար, երեխեք»,- գրել է Միրզոյանը։

Նշենք, որ Արարատ Միրզոյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում չէր կատարել 2020 թվականից հետո։ 

Միրզոյանը ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում գտնվում է Վաշինգտոնում, որտեղ օգոստոսի 8-ին կկայանա եռակողմ հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ։