Վաշինգտոնի այն ռազմաբազայի վերևում, որտեղ բնակվում են պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը, անհայտ անօդաչու թռչող սարքեր են արձանագրվել, գրում է The Washington Post-ը։
WP-ի տվյալներով՝ վերջին տասը օրվա գիշերներից մեկի ընթացքում Ֆորտ Լեսլի Մաքնեյր ռազմաբազայի վերևում արձանագրվել են մի քանի անօդաչու սարքեր։ Դրանից հետո օբյեկտում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, իսկ Սպիտակ տանը խորհրդակցություն է անցկացվել՝ հետագա քայլերը քննարկելու համար։
Դրոնների հետ կապված միջադեպը իշխանություններին ստիպել է դիտարկել Ռուբիոյի և Հեգսեթի գտնվելու վայրը փոխելու հնարավորությունը։ Սակայն այս պահին երկուսն էլ շարունակում են մնալ նույն բազայի տարածքում։
Անօդաչու սարքերի ծագումը մինչ օրս պարզված չէ։



