Վաշինգտոնում 11 մարդ է տուժել մետրոյում շարժա...

Վաշինգտոնում 11 մարդ վնասվածքներ է ստացել շարժակազմի բախման հետևանքով. հայտնում է NBC News-ը:

Քաղաքի իշխանությունների տվյալներով՝ տուժածների, նրանց թվում՝ մետրոպոլիտենի աշխատակիցների շրջանում կյանքի համար վտանգավոր կամ ծանր վնասվածքներ ստացած անձինք չկան:

Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 22-ին՝ տեղական ժամանակով կեսգիշերից հետո (Երևանի ժամանակով՝ առավոտյան 08:00-ին): Քաղաքի կենտրոնի կայարաններից մեկում կառամատույցի մոտ կանգնած ուղևորատար գնացքին բախվել է հատուկ գծային տեխնիկան: Գնացքում եղել է 27 մարդ:

Պատահարի պատճառները պարզվում են:

Սա նմանատիպ առաջին արտակարգ դեպքը չէ Վաշինգտոնի մետրոյում. 2009 թվականին երկու գնացքների բախումը հանգեցրել էր ինը մարդու մահվան: