Վաշինգտոնի դաշնային դատարանը մեղադրանք է առաջ...

Վաշինգտոնի դաշնային դատարանը մեղադրանք է առաջադրել Քոուլ Թոմաս Ալենին, որը կասկածվում է Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընթրիքի ժամանակ կրակոցներ արձակելու համար։ Հիշեցնենք, որ ընթրիքին ներկա են  եղել բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ նախագահ Դոնալդ Թրամփը և փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:

Դատախազությունը ներկայացրել է մի շարք մեղադրանք, այդ թվում՝ ԱՄՆ նախագահի դեմ սպանության փորձ, բռնի գործողությունների կատարման ժամանակ հրազենի օգտագործում և ծանր հանցագործություն կատարելու նպատակով հրազենի տեղափոխում։

Դատախազ Ջոսլին Բալանտինը հայտարարել է, որ Վաշինգտոն հասնելու համար հրաձիգը մի քանի նահանգով է անցել: Ալենի գործով նախնական լսումները տեղի կունենան մայիսի 11-ին։ Նա չի ընդունում իր մեղքը։ Լուրեր են շրջանառվում, որ Քոուլ Թոմաս Ալենին սպառնում է ցմահ ազատազրկում: