
Ազգային ժողովը քննարկում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը։
Հիմնական զեկույցով հանդես եկավ ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ ներկայացնելով նախատեսվող փոփոխությունները։
Ըստ Խաչատրյանի՝ նախագծով նախատեսվում է տարեկան բալային միավորների քանակի ավելացում՝ 9-ից մինչև 13, ինչպես նաև բալային համակարգում մի շարք փոփոխություններ՝ ճանապարհատրանսպորտային պատահարների վտանգի կանխման նպատակով։
«Նախագծի քննարկման ընթացքում ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանը հանդես է եկել առաջարկով՝ լրացնել բալային համակարգում երկու իրավախախտում՝ կապված տրանսպորտային միջոցների հեռահար լուսարձակների սխալ օգտագործման հետ։ Այս առաջարկները ընդունվել են, և փոփոխվել է ինչպես տուգանքի չափը, այնպես էլ ավելացվել է տուգանային 1 բալ այդ խախտումների համար»,- ասաց Խաչատրյանը։