«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման ֆեյսբուքյան գրառումը․
Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական նիստը հետաձգվեց մինչև նոյեմբերի 9-ը։
Հիշեցնենք, որ նույն դատավորի որոշմամբ՝ սեպտեմբերի 8-ին Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքը երկարաձգվել է երեք ամիս ժամկետով, իսկ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ՝ մեկ ամիս ժամկետով։ Ներկայումս Արեգնազ Մանուկյանը գտնվում է տնային կալանքի տակ՝ հաղորդակցության սահմանափակումներով։



