Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

Մարտի 11-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի «Զանգեր» կոչվող ճանապարհահատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: