ԱՄՆ-ի և Իրանի հակամարտությունը չի դառնա ևս մե...

ԱՄՆ-ի և Իրանի հակամարտությունը չի դառնա ևս մեկ «հավերժական պատերազմ»: Այս մասին հայտնել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Fox News-ի եթերում։

«Ակնհայտորեն, դեռ շատ աշխատանք կա անելու, բայց ձեզ կասեմ հետևյալը՝ եթե ձեզ անհանգստացնում է ևս մեկ հավերժական պատերազմի հավանականությունը, ապա Դոնալդ Թրամփը երբեք թույլ չի տա, որ սա դառնա հավերժական պատերազմ», - հայտարարել է Վենսը։

Նա պնդել է, որ ԱՄՆ նախագահը կհասնի երկրի նպատակներին, և իրենք արդեն կկենտրոնանան այլ հարցերի վրա։

Վենսի խոսքով՝ հակամարտությունը շարունակվում է մի քանի ամիս, սակայն ԱՄՆ-ն «Իրանի հետ գործ ունի արդեն 47 տարի»։

Ավելի վաղ The Wall Street Journal-ը, հղում անելով ամերիկացի պաշտոնատար անձանց, հաղորդել էր, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար, ծովակալ Բրեդ Քուփերը հոկտեմբերի 29-ին նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացրել է Իրանի դեմ ռազմական գործողությունների տարբերակները։ Միևնույն ժամանակ Semafor պարբերականը, հղում անելով աղբյուրի, գրել էր, որ Թրամփը դեռևս չի հրաժարվում Իրանի հետ կապված իրադրության դիվանագիտական կարգավորումից, թեև պատրաստ է կրկին դիմել ռազմական միջոցների։