Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությ...

Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը, լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ Սահմանադրության փոփոխության օրակարգը նոր չէ, և խորհրդարանական ընտրություններից առաջ իշխանությունն ու ընդդիմությունը հանրությանը ներկայացրել են իրարամերժ դիրքորոշումներ։

«Նիկոլ Փաշինյանը նախընտրական փուլում գնացել է ժողովրդին ասել՝ ինձ ընտրեք, և մենք կփոխենք Սահմանադրությունը։ Մենք էլ գնացել ենք և ասել՝ եթե մեզ ընտրեք, թույլ չենք տալու, որ Սահմանադրությունը փոխվի։ «Հայաստան» խմբակցությունը չի կարող մասնակցել մի գործընթացի, որը հակասում է ընտրողներին տված իր խոստմանը։ Հետևաբար, այդ առաջարկն անընդունելի է մեզ համար, և մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը»,– նշել է նա: