
Վարդան Ղուկասյանն այսօր՝ ապրիլի 19-ին, երդմամբ պաշտոնապես ստանձնեց Գյումրիի քաղաքապետի պաշտոնը:
«Ես գիտակցաբար մտել եմ այս ծանր լծի տակ: Հիմա մեզ համար կարեւոր է աշխատատեղերի ստեղծումը, 12 մլրդ վերցրել են, բայց 12 աշխատատեղ չեն ստեղծել: Երկրորդը բնակարանների խնդիրն է, որ 37 տարի մարդիկ տնակներում են ապրում, երկրաշարժից հետո Հայաստան եկած օգնությամբ կարելի էր երկու Հայաստան կառուցել: 1999թվականին որ դարձա քաղաքապետ, մարդիկ ասում էին՝ գնանք հերանցս տուն, քաղաքապետարանը դարձավ ժողովրդի հերանցը տունը, իսկ դրանից հետո մարդիկ քաղաքապետարանի կողքով անցնելիս անեծք էին անում»,- ասաց Վարդան Ղուկասյանը:
Նշենք, որ Մարտուն Գրիգորյանի ղեկավարած «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամները, որ ձայն էին տվել Վարդան Ղուկասյանին համայնքապետի պաշտոնում ընտրվելու համար, չեն մասնակցում նրա երդմնակալության արարողությանը: