
Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը, կալանավորվել է։
Շիրակի մարզի դատարանն ընտրել է 2 ամսով տնային կալանքը։
Քննչական կոմիտեն երեկ հայտնել էր, որ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով (շորթումը՝ հարկադրանքի այլ եղանակով)։ Վերջինս ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է։