
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնի հետ:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը Հայաստան ժամանեց: Օդանավը վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում, նրան դիմավորում էր ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Դոդոնը այսօր Երևանում կմասնակցի Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար: