Այսօր Ազգային ժողովում սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակի, խնդիրների և լուծման, սահմանների ճշգրտման, անվտանգության ապահովման հարցերով աշխատանքային քննարկում էր, որին մասնակցում էր նաև Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը: Քննարկմանը «Իմ քայլը» խմբակցությունից, սակայն, ոչ մի պատգամավոր չկար: Մենք փորձեցինք կապ հաստատել թե՛ խմբակցության ղեկավարի ու քարտուղարի, թե՛ այլ պատգամավորների հետ, սակայն կապ հաստատել ստացվեց միայն Հովիկ Աղազարյանի հետ, ով պատասխանեց մեր մի քանի հարցի:
- Պարոն Աղազարյան, դուք տեղյակ եղե՞լ եք քննարկման մասին, ինչո՞ւ ներկա չեք եղել:
- Կարծում եմ՝ տրամաբանական կլիներ, որ այդ հարցը տաք խմբակցության ղեկավարին կամ քարտուղարին:
- Մենք իրենց զանգահարել ենք, բայց չեն պատասխանում:
- Բայց դուք ի՞նչ եք կարծում, ես ո՞նց կարող եմ այդ հարցին պատասխանել:
- Դե դուք խմբակցության անդամ եք, ի վերջո:
-Հասկանալի է, ամբողջական տեղեկատվությանը չեմ տիրապետում: Ցավոք սրտի տեղյակ չեմ եղել, որովհետև հարազատներիցս կորուստ եմ ունեցել, և այդ գործերով եմ զբաղված եղել, հետևաբար տեղյակ չեմ եղել:
- Կապանի քաղաքապետն այսօր մի շարք խնդիրների մասին բարձրաձայնեց, մասնավորապես այն, որ իրենց ասել են, թե Սյունիքի դիրքերի մասով բանակցություններ կլինեն, բայց հետո ոչ մի բան էլ չի եղել: Դուք՝ ընդհանրապես խմբակցությունում ի՞նչ եք քննարկել Սյունիքի հետ կապված:
Քննարկելու առանձնապես գործառույթ չունենք, որովհետև դա կառավարության խնդիրն է: Ընդհանուր առմամաբ, տեղեկացված ենք, և մենք հստակ պատկերացում ունենք, որ սահմանները պետք է ճշգրտվեն Խորհրդային Հայաստանի ու Խորհրդային Ադրբեջանի սահմաններին համապատասխան: Այդ ձևով ենք մենք անդրադարձել հարցին, թե չէ պատգամավորները հո չե՞ն տիրապետում գործադիր իշխանության ամենօրյա, ամենժամյա գործառույթներին, որպեսզի կարողանան արձագանքել, և ես կարծում եմ, համոզված եմ, որ այդ բանը պահպանվել է:
Ամբողջական այստեղ



