Երեկվանից բոլոր «վերլուծաբաններն» ու «մեդիա պաշտպանները» բղավում էին, թե բա «Նիկոլը նոր ոտնձգություններ է սկսելու մամուլի նկատմամբ»:
Այսօր արդեն սկսվեցին արդարանալ ամենահոռոտեսական կանխատեսումները և վարչապետը անձամբ սկսեց անխղճորեն և առանձնակի ցինիզմով ձնագնդակահարաել լրագրողներին:
ՀՀԿ-ական «իրավապաշտպանները» արդեն հայտարարել են, որ հեղափոխությունից հետո այս կադրերը լինելու են Նիկոլ Փաշինյանի ապագա մեղադրական եզրակացության հիմքում:
Իսկ ահա «Վետո» շարժումը ներկայացրել է ապացույցներ, որ մոմուլի նկատմամբ այս հետապնդման ձևը վարչապետին սովորեցրել է անձամբ Ջորջ Սորոսը:
Ծախու իրավապաշտպաններ Արթուր Սաքունցը և Լևոն Բարսեղյանը որևէ կերպ չեն դատապարտել պետական մակարդակի այս ահաբեկչությունը:
Գրում է Դանիել Իոաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում



