Վարչապետի պաշտոնակատարը նոր նշանակում է արել

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Դավիթ Սահակյանը նշանակվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Դավիթ Սահակյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ: