Վարչապետի աշխատակազմի գույքը նորացվում-թարմաց...

«Հրապարակ» թերթը գրում է. «Եթե Հայաստանում ինչ-որ բան նորացվում-թարմացվում էապա դաթերեւսմիայն վարչապետի աշխատակազմի գույքն ու հարմարություններն են։ Այս անգամ էլ վարչապետի աշխատակազմը «ներկայացուցչական ծախսերի» անվան տակ 6 հատ գորգ է գնելորոնցից 5-ը՝ 220 հազար, 1-ը՝ 400 հազար դրամ արժողությամբ։ Վարչապետի աշխատակազմը գորգերը ձեռք է բերել «Մեգերյան կարպետ» ընկերությունից՝ ընդհանուր առմամբ վճարելով 1 մլն 500 հազար դրամ։

Բացի այս, «Արտեքսիմ» ՍՊ ընկերությունից գնվել է Box Black Dimond անունը կրող ապրանք, 4 հատորի 1 միավորի արժեքը 60 հազար դրամ էիսկ թե ինչ է իրենից ներկայացնում Box Black Dimond-ըգնման պայմանագրում նշված չէ։ Համացանցի բաց աղբյուրներից տեղեկացանքոր այս ընկերությունը խմիչքների խանութ ունիիսկ Box Black Dimond-ը թանկարժեք խմիչք է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում