ԱԺ–ն նոր պատգամավոր ունի. նա երդվեց

Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր Վանիկ Օհանյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական լիազորությունները: 

 Ազգային ժողովը հայտարարեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին համապատասխան արձանագրություն, ըստ որի մանդատը տրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Վանիկ Օհանյանին։  

Երդման արարողությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 30-ին գումարված հերթական նիստի մեկնարկին: 

Վանիկ Օհանյանը խորհրդարանում փոխարինել է Արեն Մկրտչյանին, որը նշանակվել է Լոռու մարզպետ։