Հեղափոխության հաղթանակի հաջորդ օրվանից կոռուպցիայի դեմ պայքար է սկսվել: Խորհրդարանի միջանցքներում՝ լրագրողների հետ զրույցում, այս մասին ասել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ով մասնակցում էր ԱԺ պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստին:
«Հեղափոխությունից անմիջապես հետո կոոռուպցիայի դեմ անզիջում պայքար է տարվել, որի առաջնագծում եղել է Ազգային անվտանգության ծառայությունը, մինչև այսօր մենք իրականացնում ենք օրենքով վերապահված մեր լիազորությունները»,-ասաց Վանեցյանը:
SHANTNEWS.am-ի հարցին, թե արդյո՞ք վերջին իրադարձություններից հետո ԱԱԾ-ն ուսումնասիրություններ կատարում է դատավորների գործունեության ոլորտում, Վանեցյանը պատասխանեց.
«Դոսյե ԱԱԾ-ում չկա, ԱԱԾ-ն իրականացնում է օպերատիվ հետախուզական միջոցառումներ անհրաժեշտության դեպքում և օպերատիվ-հետախուզական գործունեության մասին օրենքի համապատասխան: Կլինի այդ անձը դատավոր, թե դատախազ, ԱԱԾ-ական, շարքային քաղաքացի, նախարար, կապ չունի», – ասաց նա:



