Վանդալիզմի է ենթարկվել Ալեքսանդր Մասլյակովի գ...

Վանդալիզմի է ենթարկվել Ալեքսանդր Մասլյակովի գերեզմանը։

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ տղամարդը պոկել է խաչը, ծաղիկները նետել այս ու այն կողմ, տեղափոխել նկարները

Երիտասարդին բաժին են տարել «ոչ ադեկվատ վիճակում»։
Ներքին գործերի նախարարության մոսկովյան շտաբից ՌԻԱ Նովոստիին հաստատել են 2004 թվականին ծնված մոսկվացու ձերբակալությունը։

Ինչպես հայտնում է KVN Telegram ալիքը, Մասլյակովի ընտանիքը և գերեզմանատան ադմինիստրացիան հայտարարություններ են ներկայացրել ոստիկանություն։

Նշվում է, որ գերեզմանի խաչն արդեն իր տեղում է։