«Վանաձոր» ՔԿՀ-ում կանխվել է բջջային հեռախոսնե...

ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները սեպտեմբերի 10-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, խուզարկության են ենթարկել ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Նոյեմբերյանի բաժնի ձերբակալվածների պահելու վայրից հիմնարկ վերադարձված կալանավորված անձ Տ․Մ․-ին։ Այս մասին հայտնում են ՔԿԾ-ից:

Խուզարկության արդյունքում բացահայտվել է, որ վերջինս իր վարտիքի մեջ թաքրել էր 5 բջջային հեռախոս։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։