Վալոդյա Գրիգորյանը ստանձնեց Փարաքարի համայնքի...

Փարաքար խոշորացված համայնքում այսօր՝ ապրիլի 16-ին, նորընտիր ավագանու անդրանիկ նիստում «Միասնություն» դաշինքի ցուցակը գլխավորող Վալոդյա Գրիգորյանն օրենքի ուժով դարձավ համայնքի ղեկավար:

Նշվեց, որ նա լիազորությունները կստանձնի աշխատանքային երրորդ օրը՝ ապրիլի 19-ին:

ՔՊ խմբակցության անամները չմասնակցեցին նիստին:

Նշենք, որ մարտի 30-ին կայացած Փարաքարի ավագանու ընտրություններում ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

  1. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - -7 մանդատ, ցուցակը գլխավորում է Լյուդվիգ Գյուլնազարյանը:
  2. «Միասնություն» կուսակցությունների դաշինք - 12 մանդատ, ցուցակը գլխավորում է Վալոդյա Գրիգորյանը:
  3. «Ազգային առաջընթաց» կուսակցություն - 2 մանդատ, ցուցակը գլխավորում է Դավիթ Մինասյանը:

Ըստ էության, «Միասնությունը» ստացել է 50 տոկոսից ավելի քվե եւ նա համայնքի ղեկավար է դառնում օրևենքի ուժով: