Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայաց...

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`  Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը 2025 թվականի ապրիլի 17-ին հրաժարականի դիմում է ներկայացրել»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանի ստորագրած հայտարարության մեջ:

Ըստ տարբեր տեղեկությունների՝ Վահե Գրիգորյանը գործուղվելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։