Վահան Կոստանյանը կայցելի Իրան

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն օգոստոսի 12-ին կայցելի Իրան։ 

Այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ 

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին օգոստոսի 10-ին լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալներից մեկն օգոստոսի 12-ին կայցելի Թեհրան։