Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի քանի պաշտոնյայի զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին հրամանագրեր:
Նախագահը հունվարի 9-ին ստորագրել է հրամանագիր ըստ որի՝ զբաղեցրած պաշտոնից ազատել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Հովհաննիսյանին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Ցուցուլյանին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Ղազարյանին:
Նախագահի հրամանագրով Վահե Ղազարյանը նշանակվել է ներքին գործերի նախարար: