Վահագն Խաչատուրյանի հրամանագրով դիվանագիտական...

Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով դիվանագիտական աստիճաններ են շնորհվել:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի.

  1. Արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել՝

Ռոբերտ Վահրամի Աբիսողոմոնյանին՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ

Վիկտոր Լեոնիդի Բիյագովին՝ Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Արման Ռազմիկի Իսրայելյանին՝ Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար:

  1. Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան շնորհել՝

Գրիգոր Ալեքսանդրի Հակոբյանին՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան»,- ասված է հրամանագրում: