Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը մարտի 16-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի համար կարևոր է սահմանել, թե երբ են համարելու, որ հասել են իրենց ռազմական նպատակին։ Ինչպես հաղորդում է Associated Press-ը, Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների հետ հանդիպումից առաջ Վադեֆուլը խոսել է լրագրողների հետ ՝ նշելով, որ ԱՄՆ-ն և Իսրայելն այս հարցում պետք է հստակություն մտցնեն։
Նա նաև շեշտել է, որ Իրանի կառավարությունը զգալի վտանգ է ներկայացնում տարածաշրջանի, նավագնացության ազատության և համաշխարհային տնտեսության համար, և «այս վտանգն, անշուշտ, չպետք է շարունակվի»։
Վադեֆուլն առանց մանրամասնելու նաև նշել է, որ կաջակցի Հորմուզի նեղուցը փակող պատասխանատու անձանց դեմ պատժամիջոցներին։
Նախարարի խոսքով՝ երբ ԱՄՆ-Իսրայելի նպատակների վերաբերյալ հստակություն լինի, կգա այն փուլը, երբ կսահմանվի «ամբողջ տարածաշրջանի անվտանգության ճարտարապետությունը», որը կենթադրի Իրանի հետ բանակցություններ։



