Ուզում եք ապրել արժանապատիվ երկրում, ունեցեք...

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է․

«Կյանքը ցույց տվեց, որ ազգը չի ունենում արժանապատվություն: 

Պատիվ և արժանապատվություն ունենում են ազգի առաջնորդները, ովքեր ստիպում են մնացածին գոնե ձևացնել, որ ունեն այդ հատկությունները:

Պատիվ ու արժանապատվություն ունեին Գագիկ Բ Բագրատունին և Լևոն Զ Լուզինյանը, երբ երկիրը լքեցին՝ տեսնելով իրենց հպատակների ստորությունը և չկամենալով, որ նրանք տուժեն իրենց՝ թագավորների պատճառով:

Իսկ ազգը, ինչպես այն ժամանակ պատիվ ու արժանապատվություն չունեցավ պետականությունը վերականգնելու, այսօր էլ ընտրել է  անպատիվ և բարոյազուրկ առաջնորդների և կարծես անհագուրդ վայելում է իր ստորացումը բոլորի կողմից:

Ուզում եք ապրել արժանապատիվ երկրում, ունեցեք արժանապատիվ առաջնորդ, ահա և փրկության բանաձևը:

Բանաձևի իրագործումը՝ Հայոց գահի վերականգնումն է, խոստովանելով, որ մենք դեռ մի 500 տարի պետք է կարողանանք ապրել արժանապատիվ, որ միգուցե մի օր ունենանք հանրապետություն, այլ ոչ թե այս հոգեվարքի մեջ գտնվող թերի պետական կազմավորումը»: