Ուժգին երկրաշարժ Թուրքիայում․ կան զոհեր

Թուրքիայի հարավ-արևելքում՝ Սիրիայի հետ սահմանի մոտ, հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Արդեն իսկ հաղորդվում է տասնյակ զոհերի եւ տուժածների մասին: Շենքեր են փլուզվել

ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ 7,8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 04:17-ին Գազիանթեփ քաղաքի մոտակայքում՝ 17,9 կմ խորության վրա:

Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ տուժել է 10 քաղաք: Զոհերի թիվը հասնում է 70-ի։