Ուզբեկստանը վավերացրել է Ղազախստանի հետ սահմա...

Ուզբեկստանը վավերացրել է Ղազախստանի հետ ուզբեկա-ղազախական սահմանի սահմանազատման պայմանագիրը։ Այս մասին երկուշաբթի հայտնել է հանրապետության արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության մեջ նշված է, որ փաստաթուղթը հաստատվել է Ուզբեկստանի նախագահի ստորագրած օրենքով: