Գեղարքունիքում բախվել են Lada-ն ու Kia-ն. վթա...

Այսօր՝ օգոստոսի 4–ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 15 կմ հատվածում բախվել են ռուսական համարանիշներով «Kia»-ն և «ՎԱԶ 21703»-ը, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։

Վթարից հետո մեկ էլ այլ «Kia», խույս տալով վթարից, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբին։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։