Ես կեղտ եմ համարում այն մարդկանց, ովքեր սուտ...

«Այն ոստիկանը, ով քաղաքացուն՝ բացարձակապես ոչինչ չանելու, նույնիսկ հետը առանց մի բառ խոսելու, կսկսի հարվածել, իմ համար դադարում է կրել այն պատիվը, որը պիտի ունենա ոստիկանի համազգեստ կրողը։ Ինքը կեղտ է իմ համար։ Ավելին ասեմ, ու խոսքը հենց դրա մասին է եղել այդ դեպքերի համատեքստում. այն բառերը, որոնք ես այդ մեքենայի մեջ հնչեցրել եմ, եղել են նրա համար, որ ինքը իմանա, որ դա կոնկրետ իրեն է վերաբերել, ու մյուս ոստիկանները իմանան, որ իրենց չի վերաբերել։

Դրանից բացի, ես կեղտ եմ համարում նաև այն մարդկանց, ովքեր սուտ են խոսում, զրպարտում են, [վիրավորում] ուրիշի արժանապատվությունը՝ երևի սեփականը չունենալով հանդերձ։ Այն, ինչ դուք ասում եք իմ երիտասարդության մասին կատարյալ սուտ է։ Չգիտեմ, երևի անհույս է ուղղակի այս կարգի հարցերում ձեզ ինչ-որ հարց տալը, որովհետև կատարյալ դեմագոգիան ու ստախոսությունը պարզապես սահման չունեն։ Ուրիշ ասելիք ձեզ, իսկականից, պարզապես չունեմ»,- ԱԺ-ում նման հայտարարություն արեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ դիմելով Վահագն Ալեքսանյանին։

Մանրամասն՝ տեսանյութում։