Ուղիղ. Կառավարության նիստի օրակարգում 39 հարց...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 25-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 39 հարց, որից 33-ը չի զեկուցվում, եւս 3 հարց գաղտնի է:

Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

-              «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության և պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման վերաբերյալ եզրակացության մասին,

-              «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին,

-              25. Հայաստանի Հանրապետությունում դաբաղ հիվանդության շճահետազոտության ծրագիրը, միջոցառումների կատարման ժամանակացույցը, նմուշների հավաքագրման տվյալների և լաբորատոր փորձաքննության արդյունքների ձևերը հաստատելու մասին,

-              «ՓՅՈՒՐ ԼԵՆԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Մեղրի» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառելու մասին,

-              Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԷԳԷԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին ւ այլ հարցեր: