Ընդդիմությունը կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է կազմակերպել: Այս պահին մեծ թվով ոստիկանության աշխտակիցներ են տեղակայվել կառավարության շենքի մուտքի մոտ:
Հիշեցնենք, որ երեք ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստատեսությամբ հայտարարել էր, թե այսօրվանից Գորիս-Կապան ճանապարհին մաքսակետեր է տեղադրելու:
Այս առնչությամբ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Facebook-ի իր էջում, մասնավորապես, գրել էր. «Առավոտյան՝ 11:00-ին Հանրապետության հրապարակ: Դիմադրո՞ւմ ենք։ ԵԿԵՔ դիմադրենք։ Ո՞վ է գալիս։ Սպասում ենք։ Իշխանությունը պաշտոնապես հայտարարեց, թե Գորիս-Կապան ճանապարհն այլեւս ադրբեջանական հսկողության տակ է հայտնվել։ Ավելին՝ կառավարության անդամն այսօր գնաց Սյունիք, պաշտոնապես հայտարարեց շրջանցիկ ճանապարհի կառուցման ավարտի մասին ու թշնամանին շարունակեց Հայաստանի իշխանության դավադիր գործը՝ արդեն փակեց մայրուղին։ Հանդուրժե՞նք։ Ո՞վ է պատասխան տալու։ Կառավարությունը՞։ Առավոտյան, նրանք նիստ են գումարում, մենք էլ իրավունք ունենք հարց տալ։ Ամեն ինչ չի կարող գաղտագողի լինել։ Կառավարությունից պահանջելու ենք պատասխան:



