Ավագանին արտահերթ նիստ է գումարել։ Արտահերթ նիստով քաղաքապետարանը որոշել է բարձրացնել աշխատավարձերն ու հաստիքացուցակում փոփոխություններ կատարել:
Նախագծով առաջարկվում է բարձրացնել շուրջ 2000 աշխատակիցների աշխատավարձեր: Նախագծի հեղինակը «Իմ քայլը» խմբակցությունն է:
Ըստ նախագծի՝ աշխատավարձերը կբարձրանան միջինը մոտ 100 տոկոսով, իսկ քաղաքապետը կստանա ավելի շատ աշխատավարձ, քան վարչապետն է ստանում. նրա աշխատավարձը կաճի գրեթե 2.3 անգամ՝ 575 հազարից դառնալով 1 մլն 320 հազար դրամ։
Առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակումը։



