Ուղեվարձը չվճարելու համար տուգանցել է 354 քաղ...

Ուղեվարձը չվճարելու համար տուգանցել է 354 քաղաքացի: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Այսպիսով, նրանցից 227-ը երթևեկել են առանց տոմս, 48-ը՝ այլ անձի՝ արտոնություն ունեցող քարտերից են օգտվել և 79 քաղաքացի վճարումը կատարել է ծառայության աշխատակիցների ստուգայց հորդորումներից անմիջապես հետո։ Բեկանվել է 5 տուգանք։

Ավինյանը հանձնարարել է ունենալ բողոքարկման որոշակի ընթացակարգ, որ մինչ դատարան դիմելը, քաղաքացին դիմի քաղաքապետարան:

«Մինչ դատարան գնալը պետք է քաղաքապետարանում ունենանք որոշակի ընթացակարգ, կնայենք կոնկրետ գործը, կհասկանանք բոլոր մանրամասները, եթե պետք լինի՝ կբեկանենք։ Այսինքն՝ քաղաքացին պետք է ունենա հնարավորություն՝ տուգանքը բողոքարկելու հենց մեզ մոտ»,- ընդգշել է նա: