Սպառողական գների ինդեքսի վրա հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացումը ազդեցություն կգործի 0,1 տոկոսի մակարդակում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը փետրվարրի 4-ին ասել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Նա նշել է, որ դա՝ այն դեպքում, երբ բոլորը վճարեն առավելագույնը 150 դրամ եւ չօգտվեն տոմսերի փաթեթներից։
Գալստյանը նշել է, որ հանրային տրանսպորտի ծառայությունների տեսակարար կշիռը սպառողական զամբյուղում կազմում է 0,4 տոկոս։ «Այս 0,4 տոկոսից Երեւանին բաժին է ընկնում 0,23 տոկոսը։ Եթե բոլորը վճարեն 150 դրամ եւ չօգտվեն տոմսերի փաթեթներից, ապա ուղեվարձը կբարձրանա 50 տոկոսով»,- նշել է նա։