Ուսուցչուհու և 3 ծնողի նկատմամբ արձանագրությո...

ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ է կազմվել ուսուցչուհու և երեք ծնողի նկատմամբ, որոնք աշակերտներին չթույլատրված վայրով են փողոցն անցկացրել. համապատասխան տեսանյութը երեկ տարածվել էր սոցցանցերում։

«Երեկ՝ ապրիլի 17-ին, սոցցանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես են աշակերտները ուսուցչուհու ուղեկցությամբ հատում փողոցը չթույլատրված հատվածով։ ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության և Պարեկային ծառայության աշխատակիցների միջոցառումների շնորհիվ ճշտվել է նրանց ինքնությունը։

Փողոցը չթույլատրված հատվածով հատած ուսուցչուհու և 3 ծնողների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

Սիրելի՛ քաղաքացիներ, կոչ ենք անում պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները»,- գրել է նա։