Ուշակովը հայտնել է Ուիթքոֆի և Քուշների՝ Մոսկվ...

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումն ամերիկացի բանակցողներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ տեղի կունենա առաջիկայում։ Այս մասին Life-ի լրագրող Ալեքսանդր Յունաշևին տված մեկնաբանությունում հայտարարել է Ռուսաստանի պետության ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը։

Մեկնաբանելով Քուշների խոսքերն Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցություններից հետո Մոսկվա այցելելու մասին՝ Ուշակովը նշել է․ «Ես չեմ բացառում, որ նրանք կգան Մոսկվա»։

«Առաջիկայում», - պատասխանել է ՌԴ նախագահի օգնականն այն հարցին, թե հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՞, թե՞ ուրբաթ։