Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, թե որ երկրների ղեկավարները մայիսի 9-ին կայցելեն Ռուսաստան՝ մասնակցելու տոնական շքերթին։ Նրանց թվում են Աբխազիայի
ղեկավար Բադրա Գունբան, Հարավային Օսիայի ղեկավար Ալան Գագլոևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Լաոսի առաջնորդ Թոնգլուն Սիսուլիթը, Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն,
Մալայզիայի Գերագույն կառավարիչ Սուլթան Իբրահիմը և Սերբական Հանրապետության ղեկավարությունը:
«Այս խմբում է նաև մեր հայտնի ընկերը Միլորադ Դոդիկը… Բացի այդ, Մոսկվա կժամանեն Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն և Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոևը», — հավելել է նա։



