Ուրուգվայի պաշտպանության նախարարն անդրադարձել...

Ուրուգվայի պաշտպանության նախարար Խավիեր Գարսիան Բուենոս Այրեսում ՄԱԿ-ի խաղաղարար գործողություններին նվիրված Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի համաժողովի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը։  

Այս մասին հայտնել է Diarioarmenia-ն։

«Մենք չենք կարող այլ կողմ նայել, երբ հայ ժողովուրդն Արցախում տառապում է հումանիտար ճգնաժամի, Լաչինի միջանցքի փակումից հետո մարդու իրավունքների ոտնահարումների պատճառով։  Եթե ​​խաղաղության այս մայրցամաքը, որը միավորում է մեզ և որը մենք ընդունում ենք, իսկապես մայրցամաք է առաջնորդի կոչումով, ապա այն չի կարող չդատապարտել խաղաղության և մարդու իրավունքների դեմ ոտնձգությունները, որոնք իրականացվում են Ուկրաինայում ռուսական ներխուժումից ի վեր, ինչպես նաև   մարդու իրավունքների խախտումները, որոնց հետևանքները կրում է հայ ժողովուրդը»,- հայտարարել է Խավիեր Գարսիան։