
Եվրոպական խորհրդարանի Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) անդամները, որոնց թվում է Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, դժգոհ են նրա քաղաքականությունից և ապագայում կարող են աջակցել նրա դեմ անվստահության քվեարկությանը, հաղորդում է Politico-ն։
Հրատարակությունը շեշտում է, որ Եվրահանձնաժողովի ղեկավարի համար կուտակված հարցերը կարող են հանգեցնել նրան, որ ֆոն դեր Լեյենը «մշտապես բախվի» անվստահության քվեների։ Եվրահանձնաժողովի անանուն պաշտոնյան նշել է, որ «Եվրախորհրդարանը ակնհայտորեն դժգոհ է այս հանձնաժողովից, մասնավորապես՝ ֆոն դեր Լեյենից»։
Եվրոպական խորհրդարանը հոկտեմբերի 6-ից 9-ը կայանալիք լիագումար նիստում կքննարկի և կքվեարկի Եվրոպական հանձնաժողովի ղեկավարի նկատմամբ անվստահության երկու հարցի շուրջ: Politico-ի տվյալներով՝ Եվրոպական հանձնաժողովի ղեկավարի նկատմամբ անվստահության երկու հարցի միաժամանակյա ներկայացումը աննախադեպ է: