Ուրարտուի ֆուտբոլիստը հրավիրվել է իր երկրի ազ...

«Ուրարտուի» պաշտպան Սալոմոն Նիրիսարիկեն հրավեր է ստացել Ռուանդայի ազգային հավաքականից, գրում է armsport-ը։

Ռուանդայի ընտրանին աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակում անցկացնելու է հերթական երկու հանդիպումները՝ մրցելով Մալիի և Քենիայի հավաքականների հետ։

Ռուանդայի հավաքականը չորս խաղից հետո վաստակել է մեկ միավոր և իր ենթախմբում զբաղեցնում է վերջին՝ չորրորդ հորիզոնականը։