«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու, իրավապաշտպան Արամ Վարդևանյանը թիմակիցներին արդեն հայտնել է, որ պատգամավորական մանդատ ստանալու դեպքում այն իրեն հետաքրքիր չէ։
Այսինքն՝ եթե ընդդիմադիր նոր ուժերը որոշեն վերցնել մանդատներն ու մտնել Ազգային ժողով, ապա Վարդևանյանը պատրաստվում է հրաժարվել իր մանդատից։
Թեմայի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով դիմեցինք Արամ Վարդևանյանին։ Վերջինս ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց տեղեկությունը՝ նշելով, որ առաջին հերթին կհարգի թիմի միասնական դիրքորոշումը։ Միաժամանակ, նա ընդգծեց, որ այս փուլում նման հարցերի մասին խոսելը վաղ է, քանի որ առաջիկայում պատրաստվում են Սահմանադրական դատարանում վիճարկել ընտրությունների արդյունքները։
Այսպիսով, մինչ ընդդիմադիր դաշտը դեռ պայքարում է ընտրությունների արդյունքների շուրջ, արդեն շրջանառվում են տեղեկություններ, որ ապագա մանդատների հարցում ոչ բոլոր թեկնածուներն են պատրաստվում զբաղեցնել իրենց տեղը խորհրդարանում»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:



