Ուրախ եմ, որ դա տեղի է ունենում. Փաշինյանը՝ ի...

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հարցին՝ արդյոք վերամիավորվե՞լ են ինքն ու Աննա Հակոբյանը, որն ավելի վաղ հայտարարել էր իր և Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնության ավարտի մասին։

Նիկոլ Փաշինյանը թեմային անդրադարձել է Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե վերամիավորվել են արդյոք, և, եթե այո, ի՞նչն է նպաստել դրան։

«Երբ Աննան հայտարարություն արեց, ես հայտարարեցի, որ ես հարգանքով եմ վերաբերվում այդ որոշմանը, բայց չհայտարարեցի, որ հաշտ եմ այդ որոշման հետ։ Եվ ես, բնականաբար, այդ տրամաբանությամբ նաև ջանքեր եմ գործադրել, որպեսզի Ձեր ասած իրադարձությունը տեղի ունենա, և ուրախ եմ, որ դա տեղի է ունենում, և ուրախ եմ, որ ևս մեկ շանս ունեմ, որպեսզի մեր ընտանիքը պահպանվի»,- ասել է Փաշինյանը։

2026 թվականի փետրվարի 27-ին Աննա Հակոբյանը հայտարարել էր, որ իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամուսնությունն ավարտվել է, իսկ ինքը լքում է կառավարական առանձնատունը։ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին հայտարարել էր, որ հարգանքով է վերաբերվում Աննա Հակոբյանի որոշմանը։  Ապրիլի 19-ին, սակայն, երբ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Գյումրի, նրան այցի ընթացքում ուղեկցում էր Աննա Հակոբյանը, ինչը տարբեր քննարկումների և խոսակցությունների առիթ էր տվել։