Ամերիկացի բանակցողներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները ժամանել են Մոսկվայի Վնուկովո օդանավակայան, որտեղ նրանց դիմավորել է Ռուսաստանի նախագահի արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (RDIF) ղեկավար Կիրիլ Դմիտրիևը, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Պատվիրակությանը տեղափոխող ավտոշարասյունն արդեն մեկնել է Վնուկովո օդանավակայանից։
Նախկինում հաղորդվել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առավոտյան կհանդիպի ամերիկացի դեսպանների հետ։



