Գիշերվա ընթացքում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքներին։
Կիեւում և հարակից շրջանում խոցվել են հետևյալ թիրախները.
- «Գեներատոր» («Generator») գործարանը, որը հանդիսանում է հրթիռատիեզերական արդյունաբերության մաս և արտադրում է «Hornet» տիպի անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ)․
- Բրովարիում «Patriot-Ukraine» օբյեկտը, որտեղ տեղակայված է «Avia UA» ընկերության՝ տարբեր տեսակի անօդաչու սարքերի հավաքման արտադրամասը․
- Կուզմինցիում «Կերատեմ» («Keratem») գործարանը, որն արտադրում է պինդ վառելիքով աշխատող բաղադրիչներ օպերատիվ-մարտավարական հրթիռների համար․
- Յագոտինում «Stellar Jet» ձեռնարկությունը, որն արտադրում է պինդ վառելիքով աշխատող արագացուցիչներ անօդաչու թռչող սարքերի համար։
Ժիտոմիրում.
- Երկու էլեկտրական ենթակայան (330 կՎ և 110 կՎ), որոնք էլեկտրաէներգիա են մատակարարում ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին։
Օդեսայի մարզում.
- Օդեսայի նավահանգստում մի չորաբեռնանավ, որն Ուկրաինայի զինված ուժերի համար բեռներ էր տեղափոխում։



