Յոթի խմբի (G7) արտգործնախարարները Փարիզում կայացած բանակցությունների ժամանակ քննարկել են Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգերի և հեռահար զենքի մատակարարման առաջընթացը։ Այս մասին ասվում է հանդիպումից հետո G7 երկրների կողմից տարածված համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում։
«Մենք գնահատել ենք Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգերի, խափանող սարքերի, հեռահար զենքի և լիցենզիաների մատակարարման գործում գրանցված առաջընթացը, որը թույլ կտա նրան ավելացնել իր ռազմական արտադրությունը», – ասվում է հայտարարության մեջ։
Նախարարները նաև խոստացել են ակտիվացնել Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու ջանքերը։



