Ունենք կալանավորված 6 հոգի՝ պատվաստման կեղծ ս...

«Մենք մեկ տասնյակից ավելի բուժաշխատողներ ունենք քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավված, ունենք կալանավորված անձինք, եթե չեմ սխալվում՝ 6 հոգի, պատվաստման կեղծ սերտիֆիկատ տալու համար»․ այս մասին կառավարության նիստին ասել է Նիկոլ Փաշինյանը։

 

«Ամենացավալին այն է, որ մենք այդքան չարչարվում ենք, պատվաստանյութեր ենք ձեռք բերում, բայց դեպքեր ունենք, երբ թուղթը տալիս են, պատվաստանյութն ուղղակի փչացնում են, այսինքն՝ բացում են սրվակը, դատարկում են, և պետական միջոցներով ու այդքան չարչարանքների գնով ձեռք բերված պատվաստանյութերը փչացնում: Այսպիսի պրակտիկա ունենք:

 

Բայց մենք պետք է գնանք այս ճանապարհով՝ հետևողական, անհոգնել, և դիմակների կրման կանոնները խստացնելու ճանապարհով»,-նշել է նա: